Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետի հյուրն էր իսրայելցի գրող Յաիր Աուրոն

22.07.2013

Հուլիսի 20-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ով իր բավականին երկար ուսումնասիրությունների և հետազոտությունների հիման վրա գրել է <<Անընդունելի անտարբերություն>> գիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Գիրքը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն և ներկայումս արդեն` հայերեն լեզուներով: Գրողին ուղեկցում էին Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը և Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Մարզպետը գրքի հայերեն հրատարակման, կատարած անգնահատելի աշխատանքի ու վաստակի համար իր շնորհակալությունը հայտնեց հեղինակին՝ նշելով, որ ,,Անընդունելի անտարբերություն,, գիրքը կարևոր ասելիք է դառնալու բոլորի համար: Հայերը մեծ պայքար են ծավալել ցեղասպանության ճանաչման առումով, և հիմա էլ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, համայն մարդկության խոսքը բարձրացնելը ինքնանպատակ չէ: Շնորհակալություն հայտնեց բոլոր պետություններին ու ժողովուրդներին, ովքեր ճանաչում են ցեղասպանությունը և հույս հայտնեց, որ հրեա մտավորականության արդարացի պահանջով մի օր էլ Իսրայելը կընդունի Հայոց ցեղասպանությունը:
Հյուրերը մարզպետի ուղեկցությամբ այցելեցին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ, որտեղ նրանց ընդունեց մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Դասախոսական անձնակազմը և ուսանողները մեծ հուզմունքով էին սպասում հրեա գիտնականի հետ հանդիպմանը: Հաստատության տնօրենը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ հրեա ժողովուրդը իր պատմության ընթացքում նույնպես ապրել է մեծ ցավ, սակայն գերմանացիները, որպես քաղաքակիրթ ժողովուրդ, ընդունեցին հոլոկոստը և ներողություն խնդրեցին հրեա ժողովրդից, որը դժբախտաբար չեն անում թուրքական պետությունն ու ժաղովուրդը: Նա հույս հայտնեց, որ մի օր էլ թուրք ազգը կընդունի շուրջ մեկդարյա պատմություն ունեցող ողբերգությունը ու ներողություն կխնդրի հայ ժողովրդից: Դրանում, անշուշտ, իր դերը կունենա <<Անընդունելի անտարբերություն>> գիրքը: Հանդիպման վերջում Սամվել Առաքելյանը իսրայելցի բարեկամներին որպես երախտագիտության նշան և օրվա հանդիպման հուշ նվիրեց համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ձեռքի աշխատանքներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57