Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում
13.07.2013
Հուլիսի 13-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար հաշվառված 15 քաղաքացիներից ներկայացել էին 12-ը: Ընդունելության դիմած քաղաքացիները Դիլիջան, Իջևան, Այգեհովիտ, Հովք և Ոսկեպար համայնքներից էին: Քաղաքացիներից 4-ը դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 1-ը բնակարանի, 2-ը՝ հողամասի հետ կապված խնդրով, 1-ը՝ ֆինանսական: 4 քաղաքացի էլ դիմել էր այլ բնույթի հարցերով: Բնակիչների կողմից բարձրացված հարցերի լուծման նպատակով մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումներին:
Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին:
Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից: Վերջին թարմացումը՝ 2025-05-12 17:09:13