Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցանակներ՝ ,,Զվարթնոցի,, հաղթողներին

25.06.2013

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց ,,Զվարթնոց,, հայ դասական երգի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլում Տավուշի մարզը ներկայացրած շնորհալիներին, որոնցից չորսը դարձել են մրցույթի հաղթողներ և արժանացել մրցանակների: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վահե Վարդապետյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է ,,Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամը և նպատակը հայ երիտասարդներին մեր դասական, հոգևոր ու ժողովրդական երաժշտությանը, կոմիտասյան երգարվեստին հաղորդակից դարձնելն է:
Տավուշի մարզպետարանում փառատոնի հաղթողներին հանդիսավորությամբ մրցանակներն ու շնորհակալագրեր հանձնեց ,,Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանը: Մրցանակակիրներն էին իրենց ձայնային տվյալներով ժյուրիի բարձր գնահատականին արժանացած ու մրցանակային 1-ին տեղեր գրաված՝ Բերդի և Դիլիջանի ավագ դպրոցների աշակերտներ Նարեկ Բալդրյանը և Ռոբերտ Պետրոսյանը, 2-րդ տեղ գրաված՝ Իջևանի ավագ դպրոցի սան Լիլիթ Ալթունյանը և 3-րդ տեղ գրաված Դավիթ Մելիքյանը Բերդի ավագ դպրոցից: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները նվերներ ստացան մարզպետի կողմից:
Շնորհավորանքի իր խոսքում տիկին Բաղդասարյանը նշեց այն առանձնակի ակտիվությունը, համախմբվածությունն ու աշխատասիրությունը, որով աչքի են ընկել տավուշցի երիտասարդները ողջ մրցույթի ընթացքում: Նա իր հատուկ շնորհակալությունը հայտնեց մարզպետ Արմեն Ղուլարյանին՝ հայ դասական ու ժողովրդական երգը ներկայացնող շնորհալի երգիչների նկատմամբ ցուցաբերած ուշադրության, հոգատարության ու աջակցության համար և հիմնադրամի կողմից մարզպետին հանձնեց հուշանվեր ու շնորհակալագիր: Շնորհակալագրի ու հուշանվերի արժանացավ նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Միջոցառման ավարտին դասական երգի իրենց փայլուն կատարումով ներկաներին գեղագիտական հաճելի պահեր պարգևեցին Նարեկ Բալդրյանը և Ռոբերտ Պետրոսյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56