Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսի 15-29-ը Դիլիջանը կգտնվի աշխարհի շախմատասերների ուշադրության կենտրոնում
14.06.2013

2013թ. հունիսի 15-29-ը Տավուշի մարզի Դիլիջան գողտրիկ քաղաքը կգտնվի աշխարհի շախմատասերների ուշադրության կենտրոնում: Շախմատի միջազգային ֆեդերացիայի /ՖԻԴԵ/ որոշմամբ այդ օրերին այստեղ կանցկացվի շախմատի կանանց ,,Գրան Պրի,, շարքի վեց մրցաշարերից մեկը: Միջազգային այս կարևորագույն մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա նվաճեց 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի հետ ունեցած պայքարում: Մրցաշարին կմասնակցեն աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են 9 երկիր՝ Հնդկաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոնղոլիա, Վրաստան, Սլովենիա, Բուլղարիա, Լիտվա և Հայաստան: