Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երգերը սեր են ծնում, և սիրուց են ծնվում երգերը…
06.05.2013

Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գարնանաշունչ միջոցառում "Երգերը սեր են ծնում, և սիրուց են ծնվում երգերը…" խորագրով, որը կազմակերպել էին դպրոցի 9-րդ ,,բ,, դասարանի աշակերտները: Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ և երգեր գարնան, սիրո մասին, ընթերցվեցին հայ մեծ գրողներ Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Գրիգոր Նարեկացու սիրային բանաստեղծություններից և նամակներից: Անչափ տպավորիչ էին Սայաթ-Նովայի, Ավ. Իսահակյանի խոսքերով գրված երգերի կատարումները: Սաների կատարմամբ հնչեցին նաև Միսակ Մեծարենցի <<Կարմիր ծաղիկ մը գարունի>>, Վահան Տերյանի <<Էստոնական երգ>> ստեղծագործությունները: Ավարտից հետո երեխաներին գեղեցիկ միջոցառման առթիվ շնորհավորեցին ու իրենց շնորհակալական խոսքն ասացին դպրոցի տնօրեն Վարսենիկ Ստեփանյանը և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սուսաննա Մկրտումյանը: