Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ

02.05.2013

Աշխատանքի և աշխատավորության միջազգային օրը՝ մայիսի 1-ին, ծառատունկ էր կազմակերպվել ՙՙԴիլիջան՚՚ ազգային պարկում: Միջոցառումը նախաձեռնել էին ՀՀ բնապահպանության նախարարությունը, Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի քաղաքապետարանը, Դիլիջանի ազգային պարկն ու միջազգային դպրոցը: Այդ օրը Պարզ լիճ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրի վրա գտնվող անտառային հատվածում համատեղ ուժերով տնկվեց ավելի քան 1000 ծառ: Ծառատունկին մասնակցեցին բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Աշխատանքների ավարտին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ բնապահպանության նախարարի պաշտոնակատարը կարևորեց տնկիների հետագա խնամքի ու պահպանման գործը: Կարևոր համարեց նաև ծառատունկի համար ընտրված տարածքի ու տնկիների ճիշտ ընտրությունը: Տնկվեցին հացենու և լորենու ծառատեսակներ, որոնց համար տեղի կլիման բարենպաստ է, որպեսզի ապահովվի անհրաժեշտ կպչողականություն ու աճ: Տավուշի մարզպետը նշեց, որ անտառվերականգման, բնական անտառի վերաճի նպատակով բազմաթիվ ծրագրեր ու աշխատանքներ են իրականացվել մարզում և որ այդ աշխատանքները շարունակական են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05