Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Օրորոց>> բարեգործական ծրագիրը հերթական այցով Տավուշի մարզում էր

26.04.2013

Ապրիլի 26-ին հերթական այցով Տավուշի մարզում էր <<Օրորոց>> բարեգործական ծրագիրը: Այս անգամ նվերներ ստացան անապահովության գնահատման համակարգում /ԱԳՀ/ հաշվառված և նպաստառու ընտանիքներում 2013 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ծնված, ինպես նաև 2012 թվականի դեկտեմբեր ամսին ծնված, սակայն ծրագրի չորրորդ եռամսյակի ցուցակներում չընդգրկված մարզի 48 փոքրիկներ: Իջևանի տարածաշրջանից փաթեթներ ստացան 25 նորածիններ, Նոյեմբերյանից` 8, Բերդից` 14 և Դիլիջանից` 1 երեխա: Ուշագրավն ու ուրախալին այն է, որ այս անգամ երկու զույգ երեխաներ կային փոքրիկների մեջ` Նարե և Նարեկ Հակոբյանները Իջևանից և Էդգար  ու Էմիլ Շահնազարյանները` Իջևանի Աչաջուր գյուղից: Փոքրիկների ծնողներն ու հարազատներն իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեցին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիային ուշադրության ու վերաբերմունքի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57