Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի հիշատակին
23.04.2013
![](http://tavush.mtad.am/files/n_pics/3039_s.jpg)
Ապրիլի 22-ին Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Հայոց Մեծ եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Դպրոցի դահլիճում աշակերտները Եղեռնի հիշատակը վառ պահող պաստառներ էին փակցրել և մոմեր վառել` ստեղծելով խորհրդավոր միջավայր, որտեղ էլ ներկայացրին հայոց պատմության ողբերգական էջերը: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները երգի ու ասմունքի միջոցով ներկաներին փոխանցեցին անցյալի պատմության ամենաարյունալի էջերը` հիշելով ցեղասպանությանը զոհ գնացած մեր մտավորականներին և ազգային գործիչներին: Երաժշտական համարները լցված էին ոչ միայն սգո և ողբի, այլև հույսի ու լավատեսության նոտաներով: