Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար <<Արևելյան գործընկերության տարածաշրջանում փոքր պատմական կենտրոնների արժևորում և կառավարման բարելավում>> ծրագրի շրջանակներում

22.04.2013

ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի տեղեկացմամբ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող VIVA EASTPART` <<Արևելյան գործընկերության տարածաշրջանում փոքր պատմական կենտրոնների արժևորում և կառավարման բարելավում>> ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ին և 19-ին Դիլիջանի <<Հաղարծին>> հյուրանոցային համալիրում անց է կացվել սեմինար <<Փոքր պատմական կենտրոնների նյութական ժառանգություն>> թեմայով, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, ծրագրի ու ոլորտի պատասխանատուներ: Նշենք, որ Հայաստանում ծրագիրն իրականացվում է Դիլիջան քաղաքում և Թեղուտ, Գոշ ու Հովք գյուղական համայնքներում: Քանի որ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի առաջարկությամբ ՅԻՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, այդ պատճառով ապրիլի 18-ին անցկացված <<Փոքր պատմական կենտրոնների նյութական ժառանգություն>> թեմատիկ սեմինարը ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից այդ օրվա առթիվ նախատեսված միջոցառումների շարքում: Սեմինարին վերլուծվել է Արևելյան գործընկերության տարածքում նյութական ժառանգության ներկա իրավիճակը, ներկայացվել և վերլուծվել են օրինակներ տեղական և միջազգային լավագույն փորձից, որոնք բացահայտում են նյութական ժառանգության ավանդը փոքր պատմական կենտրոնների և տարածքային մշակութային համակարգերի զարգացման գործում: Ապրիլի 19-ին կայացած արդեն գործնական սեմինարի ընթացքում փորձագետների կողմից ներկայացվել և քննարկման են դրվել տարածքային մշակութային համակարգերի մեթոդաբանությունը, ինչպես նաև Դիլիջան քաղաքի և շրջակայքի տարածքային մշակութային համակարգերի գործողությունների ծրագրի նախագիծը: Մասնակիցների կողմից սահմանվել և քննարկվել են մշակութային ժառանգության պահպանման և արժևորման պիլոտային ծրագրերի գաղափարներ` ծրագրի շրջանակներում իրականացնելու համար: Հայաստանում ծրագրի գործընկերը <<Էկոտուրիզմի ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունն է: Ծրագրի մյուս մասնակիցներն են ATU քաղաքային վերափոփման ասոցիացիան, առաջատար գործընկեր /Ռումինիա/, ACTI տարածաշրջանային համագործակցության և եվրոպական ինտեգրման գործակալությունը /Մոլդովա/, DICAR Բարի քաղաքի համալսարանը, քաղաքաշինության և ճարտարապետության գերատեչությունը, գիտական գործընկեր /Իտալիա/: Սեմինարին մասնակցել են պատվիրակություններ ծրագրի գործընկեր կազմակերպություններից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18