Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 13-ից արդեն երրորդ անգամ Տավուշի մարզում կմեկնարկի <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> բարեգործական հիմնադրամի ծրագիրը

19.04.2013

Մայիսի 13-ից արդեն երրորդ անգամ Տավուշի մարզում կմեկնարկի <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> բարեգործական հիմնադրամի ծրագիրը, որի նպատակը անվճար բժշկական ծառայության մատուցումն է: Անցած տարիների փորձը ցույց է տվել, որ ծրագիրը հաջողված և արդյունավետ է, ու նրա ծառայություններից օգտվել են բազմաթիվ շահառուներ առանց տարիքային սահմանափակման: Բացի անվճար ակնային զննումներն ու վիրահատությունները և ակնոցների տրամադրումը, ծրագրի շրջանակներում իրականացվում են նաև կրթական ծրագրեր բուժաշխատողների համար, տրամադրվում է համապատասխան գրականություն: Իրենց աշխատանքներն ակնաբույժները մարզում կսկսեն Բերդի տարածաշրջանից, որտեղ ակնային զննումներ կիրականացնեն մայիսի 13-ից 18-ը, մայիսի 20-ից 25-ը կաշխատեն Նոյեմբերյանի տարածաշրջանում, մայիսի 27-ից հունիսի 3-ը` Իջևանում, հունիսի 4-ից հունիսի 6-ը` Դիլիջան քաղաքում: Ծրագրի կողմից կիրականացվեն նաև մասսայական հետազոտություններ, որում նախատեսված են մարզի 9 դպրոցներ Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններից: Պարզաբանումներ ստանալու համար մարզի բնակիչները կարող են դիմել իրենց բնակավայրի առողջության կենտրոն կամ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59