Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

18.04.2013

Ապրիլի 17-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի նիստը: Նիստին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նիստը վարեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը զեկուցեց մարզի համայնքների 2013թ. տեղական բյուջեների առաջին եռամսյակի կատարողականի մասին: Նշվեց, որ 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 556,8 մլն. դրամ, որը 1-ին եռամսյակի նախատեսված եկամուտների 98,5%-ն է, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 126,1 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 90,2 %-ը: Մարզի համայնքների 1-ին եռամսյակի սեփական եկամուտները 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավել է հավաքագրվել 21,3 մլն. դրամով: Զեկուցողը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հողի հարկի բազային տվյալների ճշգրտման ու գնումների գործընթացը <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան իրականացնելու վրա: Թերհավաքագրում ունեցած համայնքների ղեկավարներին մարզպետն առաջարկեց միջոցառումներ ձեռնարկել կարճ ժամանակում հավաքագրման գործում ունեցած բացը լրացնելու համար:
Օրակարգի հաջորդ հարցով 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը: Նշվեց, որ անցած գյուղատնտեսական տարին բարեհաջող էր բոլոր ուղղություններով: Երաշխիքներ կան նաև այս տարվա համար: Լավ վիճակում է աշնանացանը: Համայնքներում ավարտվել են բանջարեղենի և ծխախոտի ջերմոցային տնտեսությունների, 2000 հա պտղատու և 1300 հա խաղողի այգիների էտի և վաղ գարնանային բուժման աշխատանքները: Նշվեց, որ նախորդ տարվա համեմատ բոլոր անասնատեսակների գծով աճ է գրանցվել անասնապահության ճյուղում: Զեկուցողը անդրադարձավ նաև ոռոգման համակարգի աշխատանքներին ու խնդիրներին:
Մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության գլխավոր մասնագետ Վահե Հովհաննիսյանի զեկույցը վերաբերում էր մարզում համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի /ՀԿՏՀ/ ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Զեկուցողը նշեց, որ մարզի 19 համայնքում պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում արդեն տեղադրվել է համակարգը, աշխատակազմերին տրամադրվել են արդիական համակարգիչներ, համապատասխան մասնագետներն անցել են վերապատրաստում: Մնացած համայնքներում աշխատանքներն ընթացքի մեջ են:
Մարզի համայնքներում աղբահանության, սանմաքրման և բարեկարգման աշխատանքների մասին խոսեց քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը: Նշվեց, որ մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում աղբակույտերի վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակական ընթացքն ապահովելու նպատակով Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է սանմաքրման և աղբահանության աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողով, որի կողմից մշտապես վերահսկվում է կարգադրության պահանջների կատարումը: Մարզպետի կարգադրությամբ ապրիլի 1-30–ը մարզում հայտարարված է սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման միամսյակ, իսկ ապրիլի 20-ին մարզում կանցկացվի համամարզային շաբաթօրյակ: Մարզխորհրդի նիստում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, արվեցին հայտարարություններ ու առաջարկություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11