Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գնումների աջակցության ուսուցման կենտրոնի մասնագետները գնումների համակարգողի վերապատրաստման սեմինար-խորհրդակցություններ են անցկացնում Տավուշի մարզպետարանում

18.04.2013

    Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 15-ից գնումների աջակցության ուսուցման կենտրոնի մասնագետները գնումների համակարգողի վերապատրաստման սեմինար-խորհրդակցություններ են անցկացնում Տավուշի մարզպետարանում: Մասնակցում են մարզի ավելի քան 220 կազմակերպությունների գնումների համակարգողներ, մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ-ների, ՓԲԸ-ների, համայնքների և համայնքային ենթակայության ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներ: Սեմինարը նախատեսված էր անցկացնել Երևանում, սակայն, հաշվի առնելով ճանապարհի հեռավորությունը և կազմակերպական դժվարությունները, գնումների աջակցության կենտրոնի ղեկավարությունը ընդառաջել է Տավուշի մարզպետի միջնորդությանը և իր մասնագետներին գործուղել մարզ: Նշենք, որ սեմինար-խորհրդակցությունը կընթանա մինչև ապրիլի 19-ը ներառյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11