Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լավագույն համայնք` գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել Ազատամուտի և Գանձաքարի գյուղական համայնքները

11.04.2013

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վարչապետին կից կանանց խորհրդի նիստի ժամանակ պատվոգրեր է հանձնել «Լավագույն համայնք` գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության հաղթողներին: «Գյուղական համայնքներում հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարների եւ տեղակալների գենդերային կազմը, գենդերային ներկայացվածության փոփոխությունները վերջին երկու տարվա ընթացքում» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի գյուղական համայնքը: Իսկ «Գյուղապետարանի աշխատակազմի գենդերային կազմը, կանանց եւ տղամարդկանց թիվը ծառայողների բոլոր կարգերում, գենդերային ներկայացվածության փոփոխությունները վերջին երկու տարվա ընթացքում» անվանակարգում ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի գյուղական համայնքը զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը: Նշենք, որ ՀՀ վարչապետի «Լավագույն համայնք` գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Այն կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56