Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի հատկացման գործընթացը համայնքներին շարունակվում է

27.03.2013

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տեղեկացմամբ <<ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն>> ծրագրի շրջանակներում 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար մարզին հատկացված 400 տոննա պարարտանյութից արդեն համայնքներ է ներկրվել 311,4 տոննան: Իսկ <<ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն>> ծրագրով հատկացված 761200 լիտր դիզվառելիքից այսօրվա դրությամբ համայնքների կողմից վճարվել և ներկրվել է 216400 լիտրը: Եվ ազոտական պարարտանյութի, և դիզվառելիքի հատկացման գործընթացը համայնքներին շարունակվում է:
Միաժամանակ գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ համայնքներին կարող են տրամադրել 1 կիլոգրամը 200 դրամով էլիտա դասի գարնանացան գարու սերմացու, եգիպտացորենի սերմացու` 1 կիլոգրամը 350 դրամով, առվույտի սերմացու` 1 կիլոգրամը 1500 դրամով և կորնգանի սերմացու` 1 կիլոգրամը 370 դրամով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05