Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դրամական օգնություն սահմանամերձ գյուղի հրդեհից տուժած ընտանիքին

25.03.2013

Փետրվարի 27-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչ Տիգրան Ավալյանի տանը: Բազմանդամ ընտանիքից հրդեհի պահին տանը եղել է միայն տանտիրոջ 78-ամյա մայրը, ում կարողացել են անվնաս դուրս բերել տնից: Այրվել է ոչ միայն տունը, այլև ողջ գույքը: Դեպքին անմիջապես արձագանքել են Տավուշի մարզպետարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հեռուստաեթերից տեղեկանալով սահմանապահ գյուղի` հրդեհի պատճառով կարիքի մեջ հայտնված ընտանիքի ծանր վիճակի մասին` արձագանքը չուշացրեց նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, մեծ բարերար ու հասարակական գործիչ Արա Աբրահամյանը: Մարտի 23-ին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ այցելեց Կիրանց և Ավալյանների ընտանիքին հանձնեց Ռուսաստանի հայերի միության տրամադրած 4 միլիոն 150 հազար դրամ օգնությունը: Իր խորին շնորհակալությունը հայտնելով ցուցաբերված աջակցության համար, տանտեր Տիգրան Ավալյանը ուրախությամբ նշեց, որ ստացված գումարն արդեն իսկ շոշափելի դրամագլուխ է տան շինարարությունն սկսելու համար: Իսկ տունը որոշել է վերականգնել իր նույն տեղում, պապական հիմքերի վրա: Պարոն Աղայանն ասաց, որ աջակցությունը սահմանամերձ Տավուշի մարզին լինելու է առանձնահատուկ ու շարունակական և որ Արա Աբրահամյանը խոստացել է անձամբ մասնակցել Ավալյանների նոր տան բնակարանամուտին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26