Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի մեղվաբույծներն ապահովված են ՙՙԲիպին-Թ՚՚ դեղամիջոցով

25.03.2013

Վերջին տարիներին Տավուշի մարզում կտրուկ աճել է մեղվաբուծությունը: 2013 թվականի հունվար ամսին անցկացված՝ անասունների համատարած հաշվառման արդյունքում մարզի համայնքներում հաշվառվել է շուրջ 22 հազար մեղվաընտանիք: Եթե նախկինում մեղվաբույծները մեղվաընտանիքները զարգացնելու, քանակն ավելացնելու հետ կապված դժվարություններ էին ունենում, որը հիմնականում պայմանավորված էր լինում մեղվաընտանիքների վարուատոզ հիվանդությամբ, ապա հիմա պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերում մեղվաբույծներին այդ հարցում: Վերը նշված հիվանդության կանխարգելումն ու բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հանրապետությունում մեղվաբուծության զարգացումը խթանելու համար: Համաձայն Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդած տվյալների՝ այս տարի մարզին հատկացվել է 24 հազար խմբաքանակ ՙՙԲիպին-Թ՚՚ դեղամիջոց, որը բավականացրել է մարզում հաշվառված բոլոր մեղվաընտանիքներին: Դեղամիջոցը հատկացվել է անվճար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03