Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

25.03.2013

Մարտի 25-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Վարչությունների պետերը և բաժինների վարիչները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին, այնուհետև նրանց տրվեցին մարզպետի նոր հանձնարարականներ: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց տեղեկատվություն ներկայացնել յուրաքանչյուր շաբաթվա անելիքների մասին: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը հանձնարարական ստացավ բուժհաստատությունների տնօրեններից ամենօրյա տեղեկատվություն պահանջել մարզում գրիպի և սուր շնչառական հիվանդությունների իրավիճակի վերաբերյալ և զեկուցել մարզպետին: Միաժամանակ վարչության պետին հանձնարարվեց նշված հիվանդությունների վերաբերյալ բացատրական աշխատանք տանել զանգվածային լրատվամիջոցներով: Հանձնարարվեց նաև հայտարարել մրցույթ բուժհաստատությունների տնօրենների թափուր տեղերի մասին: Առաջիկա շաբաթվա համար համապատասխան հանձնարարականներ ստացան նաև մարզպետարանի մյուս ստորաբաժանումների ղեկավարները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57