Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

18.03.2013

Մարտի 14-ին ավարտվեց 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների 3-րդ` մարզային փուլը: 14 առարկաներից անցկացված օլիմպիադաներին մասնակցել են տարածաշրջանային փուլում հաղթած շուրջ 200 դպրոցականներ: Բոլոր առարկաներից օլիմպիադաներն անց են կացվել Տավուշի մարզկենտրոն Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում: Մարզային փուլում հաղթողների թիվը ընդհանուր հաշվով 77-ն է: Նրանցից 2-ը հաղթել են մաթեմատիկայի օլիմպիադայում, որն անց է կացվել այլ ընթացակարգով` էլեկտրոնային եղանակով: Բոլոր հաղթողները կմասնակցեն օլիմպիադաների եզրափակիչ` հանրապետական փուլին, որը կանցկացվի մարտի 17-ից մայիսի 6-ը Երևանում: Այս փուլի մրցանակակիրները իրավունք կստանան Հայաստանը ներկայացնելու միջազգային մակարդակով: Հանրապետական փուլի մասնակիցների ցուցակը տեղադրված է կրթության և գիտության նախարարության olymp.am ինտերնետային էջում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57