Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
18.03.2013
Այսօր` մարտի 18-ին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Մարզպետը նախ լսեց վարչությունների պետերի և բաժինների վարիչների տեղեկատվությունը նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների ու ընթացիկ աշխատանքների կատարման վերաբերյալ, այնուհետև տրվեցին նոր հանձնարարականներ: Մասնավորապես քննարկվեցին պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերված և մարզի բուժհաստատություններին հատկացված դեղորայքի, ինչպես նաև սոցիալապես անապահով խավերին անվճար դեղորայքի տրամադրման հետ կապված խնդիրներ: Նշվեց, որ ստացված ինսուլինի խմբաքանակը չի բավարարում եղած պահանջարկը, և առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց մարզում ինսուլինների պահանջարկի հետ կապված գրություն պատրաստել առողջապահության նախարարին: Միաժամանակ հանձարարվեց ամենօրյա տեղեկատվություն տրամադրել մարզում գրիպի և սուր շնչառական հիվանդությունների իրավիճակի վերաբերյալ:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև գյուղատնտեսության, քաղաքաշինության ու կրթության ոլորտներին վերաբերող հարցեր: