Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՐՎԵՑԻՆ ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

11.03.2013

Մարտի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ըստ ոլորտների վարչությունների պետերը և բաժինների վարիչները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման ընթացքն ու առաջիկա անելիքները: Այնուհետև տրվեցին նոր հանձնարարականներ: Մասնավորապես առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրանալու և նոր մրցույթ հայտարարելու վերաբերյալ ծանուցել ԲԿ-ների և ամբուլատորիաների տնօրեններին, ինչպես նաև ի գիտություն ընդունել ԲԿ-ների տարեկան հաշվետվությունները: Քաղաքաշինության վարչությանը հանձնարարվեց ճշտել 5-րդ հրատապ ծրագրում ընդգրկվող օբյեկտների ցանկը և ներկայացնել առաջարկներ: Աշխատանքներ իրականացնել ավարտական ակտերը սահմանված ժամկետում ներկայացնելու վերաբերյալ: Ազոտական պարարտանյութերի ստացման և բաշխման գործընթացին էր վերաբերում գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը տրված հանձնարարականը:
Խորհրդակցության ընթացքում մարզպետը բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ներկայացնել առաջիկա միջոցառումների ծրագրերը և հետևողական լինել մարզպետարանի կայքում տեղադրվող նյութերի թարմացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57