Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

07.03.2013

Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Գարնանաբույր տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն, անսահման սեր, հաջողություններ աշխատանքում ու կյանքում:
Գարնան առաջին այս գեղեցիկ տոնը ևս մի հաճելի առիթ է մեծարելու ու գնահատելու կնոջը, արժևորելու նրա դերակատարությունը ընտանիքում ու հասարակական կյանքում: Թեպետ փոխվել են ժամանակները, և այսօր կինը տղամարդու կողքին կարող է զբաղեցնել պաշտոն ու դիրք, զբաղվել ձեռներեցությամբ, սակայն բոլոր ժամանակներում էլ հայ կինը, հավատարիմ իր նկարագրին, միշտ էլ եղել է հոգևոր ու ազգային արժեքների ու ավանդույթների կրողն ու փոխանցողը ընտանիքում, ընտանեկան ջերմության ու ամրության պահապանը, ծառայել ընտանիքի բարօրությանը: Անգնահատելի է նրա դերը սերունդների հայեցի դաստիարակության ու կրթության գործում:
Թող որ այս տոնը ուրախություն ու բերկրանք բերի Ձեզ, թանկագին կանայք, եղեք միշտ գեղեցիկ ու երջանիկ: Փառք ու պատիվ Ձեզ:



ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆ
ՀՀ Տավուշի մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59