Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ

27.02.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի պետական համալսարանում ամփոփվել են <<Լավագույն ուսանող>> հանրապետական մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթող է ճանաչվել 33 ուսանող: Մի խումբ ուսանողների պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մրցույթը կազմակերպվել է երկու փուլով` ներբուհական և միջբուհական /հանրապետական/: Այն անցկացվել է չորս ոլորտով՝ գիտահետազոտական աշխատանք /հումանիտար/, ստեղծագործական աշխատանք /մշակույթ, արվեստ/, ուսանողական ինքնակառավարում ևսպորտ: Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում առաջին տեղ են զբաղեցրել 12, 2-րդ տեղ` 11 և 3-րդ տեղ` 10 ուսանող: «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական փուլին հաջողությամբ են մասնակցել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի երկու ուսանող`նվաճելով 1-ին և 2-րդ տեղեր: Նրանք են «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Սլավիկ Ալավերդյանը, ով մրցույթում գրավել է 1-ին տեղ և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Նաիրի Ճաղարյանը, ով 2-րդ տեղի մրցանակակիր է: Մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ՀՀ բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և ակտիվ են եղել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում, ինչպես նաև խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներում:Միջոցառումը կազմակերվել էր ՀՀ ԿԳ նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03