Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԸ

22.02.2013

Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնին հաջողությամբ են մասնակցել Տավուշի մարզային փուլում հաղթած դպրոցականները`Հրածին Աղաբաբյանը Այրումի միջնակարգ դպրոցից, Անի Խառատյանը Բերդի թիվ 3 հիմնական դպրոցից, Հայարփի Մխիթարյանն ու Լիլիթ Ալթունյանը Իջևանի ավագ դպրոցից, Արեն Ադամյանը Բերդի թիվ 3 հիմնական դպրոցից և Նոյեմբերյանի ավագ դպրոցի սան Հարություն Բեջանյանը: Վերջինս ռուսական հայրենասիրական <<Սմուգլյանկա>> երգի իր փայլուն կատարումով ժյուրիի կողմից ճանաչվել է հանրապետական փուլի հաղթող և պարգևատրվել դափնեկրի դիպլոմով: Տավուշի մարզը ներկայացնող մյուս հինգ մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով: <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի փառատոնին իրենց ակտիվ մասնակցության համար Ռուսաստանի հայերի միության նախագահ, փառատոնի կազմկոմիտեի նախագահ Արա Աբրահամյանի կողմից պատվոգրերի են արժանացել նաև մարզի Հաղարծնի միջնակարգ դպրոցը, Պտղավանի միջնակարգ դպրոցը և Իջևանի ավագ դպրոցը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57