Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

էներգաարդյունավետ լուսավորության համակարգի տեղադրմամբ Իջևանի ՍՕՍ մանկական գյուղի էներգիայի տարեկան ծախսը կնվազի 85%-ով

21.02.2013

Փետրվարի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագիրը Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի, ինչպես նաև ՓՄՁԶԱԿ Տավուշի մասնաճյուղի աջակցությամբ ՍՕՍ մանկական գյուղում կազմակերպել էր միջոցառում, որտեղ հանդես եկավ տվյալ ամսվա ընթացքում իրականացված էներգաարդյունավետ արտաքին լուսավորության համակարգի տեղադրման ծրագրի արդյունքների ներկայացմամբ Տավուշի մարզի համայնքների, պետական և մասնավոր կազմակերպությունների այն ներկայացուցիչների համար, ովքեր հետաքրքրվածություն են ցուցաբերել նման ծրագրերի նկատմամբ: Նշենք, որ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագիր է, որի նպատակն է աջակցել Հայաստանում ջրային և էներգետիկ ոլորտների կայուն կառավարմանը՝ էներգետիկ և ջրային ռեսուրսների համապարփակ պլանավորման կարողությունների զարգացման, ջրային օրենսդրության արդյունավետ կիրառման, մաքուր էներգիայի և ջրի արդյունավետ օգտագործման ցուցադրական ծրագրերի և հանրային իրազեկման գործողությունների իրականացման միջոցով: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության համակարգի առավելությունները:
Իջևանի ՍՕՍ մանկական գյուղը փոքր համայնք է: 14 տնային տնտեսություն ունեցող գյուղում ապրում է առանց ծնողական խնամքի մնացած 59 երեխա: Սոցիալական ընտանիքներում ստեղծված են բոլոր պայմանները երեխաների խնամքի, մտավոր և ֆիզիկական զարգացման համար: Արտաքին լուսավորության համակարգի շահագործման և պահպանման ծախսերը կազմում են գյուղի բյուջեի մի զգալի մասը: Միայն անցյալ տարի արտաքին լուսավորության վրա ծախսվել է 1, 910 ԱՄՆ դոլար` ներառյալ էներգիայի և շահագործման ծախսերը: Լամպերի ցածր որակի և հոսանքի հաճախակի տատանումների պատճառով այդ գումարի մոտ կեսը ծախսվել է շարքից դուրս եկած լամպերի փոխարինման վրա: <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի աջակցությամբ այստեղ տեղադրված արտաքին լուսավորության ավելի էներգաարդյունավետ և տնտեսապես շահավետ արտաքին լուսավորության համակարգը լուսադիոդային լամպերով այսուհետ գյուղի բնակիչներին հնարավորություն կտա զգալիորեն խնայել էլեկտրաէներգիայի ծախսերը: Ըստ նախնական հաշվարկների՝ լուսավորության նոր համակարգի տեղադրմամբ Իջևանի ՍՕՍ մանկական գյուղի էներգիայի տարեկան ծախսը կնվազի 85%-ով: Խնայված միջոցներով հնարավոր կլինի հոգալ գյուղի բնակիչների այլ հոգսեր:
Հաջորդ երեք տարիների ընթացքում ՄԷՋ ծրագրի նպատակները միտված են լինելու Հայաստանում ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարման փորձի, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված միջոցառումների բարելավմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57