Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարեգործական ակցիա` մարզի պոլիկլինիկաներում
13.02.2013

2013 թվականի փետրվարի 7-ից 13-ը Տավուշի մարզի չորս տարածաշրջանային կենտրոնների պոլիկլինիկաներում անցկացվեց <<Բաց դռների օր>> առողջապահական-բարեգործական ակցիա, որի նախաձեռնությունը պատկանում է Երևանի <<Էրեբունի>> բժշկական կենտրոնին: Բժշկական կենտրոնի` բոլոր մասնագիտությունների գծով առաջատար մասնագետների ուժերով կատարվեցին ինչպես հիվանդների զննություն ու խորհրդատվություն, այնպես էլ լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումներով հետազոտություններ: Ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ զննվել է շուրջ 300 հիվանդ: