Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

11.02.2013

Տավուշի մարզպետարանում հրավիրվել էր խորհրդակցություն, որը նվիրված էր ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված` սոցիալական փաթեթի հատկացման կարգի կիրառման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին: Մասնակցում էին դպրոցների տնօրեններ, հաշվապահներ: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Այնուհետև մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը հանգամանորեն ներկայացրեց սոցիալական փաթեթի հատկացման կարգը, քննարկվող մի շարք հարցերի վերաբերյալ տվեց մանրամասն բացատրություններ ու պարզաբանումներ: Դպրոցներից պահանջվեց տեղեկատվություն ներկայացնել սոցիալական փաթեթից օգտվողների վերաբերյալ: Խոսվեց նաև նույնականացման քարտերը կարդացող սարքերի օգտագործման և անհատական հաշիվների գրանցման կարգի, ՀՀ ԿԱ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում կատարվող գործողությունների մասին: Անդրադարձ եղավ 2013թ. գնումների մասին ՀՀ օրենքով ՊՈԱԿ-ների կողմից 2013 թվականին իրականացվելիք գործընթացին: Նշվեցին այն կազմակերպությունները, որոնք դեռևս չեն հաստատել և չեն ներկայացրել 2013 թվականի գնումների պլանը: Նշված կազմակերպություններին հանձնարարվեց սեղմ ժամկետում հաստատել ու ներկայացնել 2013 թվականի գնումների պլանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:27:14