Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագրի ներկայացուցիչները ծանոթանում են առկա հնարավորություններին

06.02.2013

Փետրվարի 5-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության /UNIDO/ ներկայացուցիչներ Ֆրենկ Հարթվիքին և Մարիա Կլոսսին: Հյուրերը մարզ են այցելել գյուղմթերքների վերամշակման տարբեր օղակներում դրանց զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մշակման նպատակով տեղում առկա իրավիճակին ծանոթանալու համար: Ողջունելով հյուրերին` մարզպետն իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպությանը <<Աջակցություն մրգի վերամշակման արժեշղթայի զարգացմանը>> ծրագրի իրականացման աշխատանքներում սահմանամերձ Տավուշի մարզն ընդգրկելու համար, խոսեց ոլորտի ձեքբերումներից ու խնդիրներից: Իր հերթին պարոն Հարթվիքը ներկայացրեց ծրագրի իրականացման նպատակներն ու ընթացքը` շեշտը դնելով առաջին հերթին ծրագրում հեռավոր ու ծայրամասային համայնքների երիտասարդության, կանանց և խոցելի համայնքներն ընդգրկելու կարևորության վրա: Այնուհետև հյուրերը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի գործադիր տնօրեն Վահան Կարապետյանի ուղեկցությամբ շրջեցին մարզի մի շարք համայնքներում: Առաջինը եղան Վարագավանի պահածոների գործարանում, այնուհետև հանդիպումներ ունեցան Այգեհովտի, Վազաշենի պտղաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների հետ, Ազատամուտում ուսումնասիրեցին մթերման կետ բացելու հնարավորությունները: Դիտավանը հյուրերին հետաքրքրեց անտառային հատապտուղների և վայրաճ պտուղների տեսանկյունից: Ուսումնասիրությունները շարունակվում են Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03