Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

04.02.2013

Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, 2013 թվականի փետրվարի 2-ին մարզի 17 դպրոցում անցկացվեց 2012-2013 ուստարվա դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի 1-ին փուլը: Ի տարբերություն մյուս առարկաներից անցկացվող օլիմպիադաների, մաթեմատիկայի օլիմպիադան անց է կացվում այլ ընթացակարգով` էլեկտրոնային եղանակով: Առաջին` դպրոցական փուլին մասնակցելու հնարավորություն տրվել է ցանկացած սովորողի` այդ մասին նախապես տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը: Տնօրինությունը մինչև 2013թ. հունվարի 21-ը ներառյալ հայտագրված աշակերտների վերջնական ցուցակները ներկայացրել է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն, որն էլ իր հերթին դրանք ներկայացրել է հանրապետական կազմկոմիտեին: Հանրապետական կազմկոմիտեի կողմից հաստատված ցուցակները տեղադրվել են olymp.am կայքում: Օլիմպիադայի 1-ին փուլին մասնակցած աշակերտների պատասխանների լրացված ձևաթղթերը հանձնվել են մարզային կրթության վարչություն: Վարչությունը մինչև փետրվարի 7-ը դրանք կներկայացնի ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Հանրապետական կազմկոմիտեի որոշմամբ լավագույն արդյունքներ դրսևորած աշակերտները կմասնակցեն արդեն օլիմպիադայի երկրորդ` մարզային փուլին, որը տեղի կունենա մարզկենտրոն Իջևանում: Առաջին և երկրորդ փուլերի տարբերակները, պատասխանների ձևաթղթերը և արդյունքները տեղադրվում են olimp.am կայքում: Մարզային փուլում լավագույն արդյունքներ գրանցած դպրոցականները կմասնակցեն մարտ ամսին Երևանում կայանալիք հանրապետական փուլին: 10-12-րդ դասարանների երրորդ փուլի դիպլոմակիրները կհամարվեն մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ՀՀ թիմի հավակնորդներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18