Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնվեց Հայոց բանակի 21-րդ տարեդարձը

29.01.2013

Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվա առթիվ Իջևանի Ազատամարտիկների հրապարակում տեղի ունեցավ հայ զինվորի հիշատակը հավերժացնող ոգեկոչման ու հիշատակի արարողություն: Այստեղ ազատամարտիկների հուշարձանին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, զինվորականներ, ուսանողներ ու դպրոցականներ, քաղաքի բնակիչներ: Միջոցառումների շարքի հաջորդ փուլը մշակույթի տանն էր, որտեղ կայացավ հանդիսավոր նիստ. փողային նվագախմբի ուղեկցությամբ նախ դահլիճ բերվեց Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, որից հետո N զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Միքայելյանը Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ շնորհավորեց զինվորներին ու զինվոր ծնած մայրերին, ողջ հայ ժողովրդին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ չնայած երիտասարդ տարիքին, Հայոց բանակը լիովին կայացել է և պատրաստ է պաշտպանելու հայրենի երկրի սահմանները: Այնուհետև մարզպետը և քաղաքապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեցին մի խումբ սպաների ու զինվորների հայրենիքի առջև իրենց պարտքը բարեխղճորեն կատարելու ու գերազանց ծառայության համար, տրվեցին նաև նվերներ: Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց գեղարվետական մասը, որի ընթացքում ելույթ ունեցան զինվորական նվագախումբը, Իջևանի արվեստի դպրոցի պարի խումբը` պարուսույց Տատյանա Գորբաչովայի ղեկավարությամբ, անհատ կատարողներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57