Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ

25.01.2013


Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ Ձեզ հայոց զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ: Տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ նաև բանակում ծառայող բոլոր զինվորներին ու սպաներին: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց <<Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը>>` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Բանակ, որ ծնվեց արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական զինջոկատների հենքի վրա ու դարձավ մեր ազգի նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, երաշխավորը ազգային պետության անվտանգության ու անկախության պահպանման, ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի: Դժվարին, բայց հերոսական է եղել բանակաշինության ճամապարհը: Այդ ճանապարհին ունեցել ենք անդառնալի կորուստներ ու փառահեղ հաղթանակներ: Ու այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք հզոր ու մարտունակ բանակ` պատրաստ դիմակայելու ցանկացած ուժի ու ոտնձգության: Բանակի ստեղծումը սերտորեն կապվում է հայկական անկախ պետության կայացման հետ ու բանակի շնորհիվ են այսօր անսասան պահվում Հայաստանի սահմաններն ու պաշտպանվում Արցախի անկախությունը: Բանակի տոնը համազգային տոն է, ողջ հայ ժողովրդի տոնը, քանզի դժվար է գտնել մի ընտանիք, մի հայ մարդ, ով բանակին զինվոր տված չլինի: Փառք ու պատիվ այն մայրերին, ովքեր զինվոր որդի են ծնել ու մեծացրել: Խոնարհվում ենք այն նահատակների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր այսօրվա Հայաստանի: Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ` էլ ավելի հզորացում ու մարտունակություն եմ մաղթում հայոց բանակին, հարատև խաղաղություն` մեր երկրի սահմաններին, իսկ ժողովրդին` բարեկեցություն ու ստեղծագործ աշխատանք:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05