Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի անասնապահության ճյուղի համար 2012-ը բարենպաստ տարի էր

24.01.2013

Վերջին տարիներին ՀՀ նախագահի անմիջական նախաձեռնությամբ գյուղատնտեսության բնագավառում իրականացվել և իրականացվում են մի շարք ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակում Տավուշի մարզում նկատելի աշխատանքներ են կատարվել անասնապահության զարգացման ուղղությամբ: Մարզի անասնապահության ճյուղի համար 2012 թվականը նպաստավոր տարի էր:
ՀՀ Տավուշի մարզպետարնի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդմամբ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառվել է 35960 խոշոր եղջերավոր անասուն նախորդ տարվա 34008-ի դիմաց, այդ թվում կովեր՝ 17190՝ նախորդ տարվա 16377-ի համեմատ, 16521 գլուխ խոզ՝ նախորդ տարվա 13696-ի դիմաց, 15654 գլուխ ոչխար և այծ՝ 15072-ի դիմաց, իսկ մեղվաընտանիքները կազմել են 20971՝ նախորդ տարվա 19964-ի դիմաց, հաշվառված թռչունները եղել են 196890՝ անցած տարվա 191782-ի դիմաց: Աճը հիմնականում պայմանավորված է եղել նպաստավոր բնակլիմայական պայմաններով և մարզում իրականացվող <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ծրագրի՝ համայնքների արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգով: Այդ համակարգում ընդգրկված մարզի Ներքին Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր, Լուսաձոր, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջևան և Դովեղ համայնքներում ստեղծվել են արտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ: Կատարվել են անասունների ջրարբիացման և սարամասերն իրար կապող ճանապարհների ջրահեռացման շինարարական աշխատանքներ: Մարզի տնտեսություններն ապահովված են եղել անհրաժեշտ անասնակերերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05