Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
18.01.2013

Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվեց ժամանակակից սարքավորումներով: Նվիրատուներն են Բրիտանական <<Բրիտինք>> հասարակական կազմակերպությունը և բջջային կապի օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը: Ինչպես տեղեկացրեց <<Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Գյոզալյանը, տարեկան շուրջ 300 երեխա է ծնվում բժշկական կենտրոնում: Նրանց մեջ լինում են նաև սուր շնչառական անբավարարությամբ, անհասությամբ կամ այլ հիվանդությամբ ծնվածներ, որոնց բուժումը հնարավոր էր լինում միայն երևանյան բարձրակարգ կլինիկաներում: Նվիրաբերված նորածնային վերակենդանացման ծառայության Cosy Cot, CPAP, պուլսօքսիմետր կոչվող արդիական սարքվորումներն ու տաք ներքնակը սպասված անհրաժեշտություն էին բաժանմունքի համար, որոնց շնորհիվ, խնայելով և ժամանակը, և ճանապարհի դժվարություններն ու նյութական միջոցները, նորածինների բուժումը կկազմակերպվի տեղում, և այժմ շատ քիչ դեպքերում անհրաժեշտ կլինի նրանց տեղափոխումը քաղաք: Դրա համար համապատասխան վերապատրաստում են անցել նաև հիվանդանոցի երկու նեոնատոլոգները: