Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային տարվա առաջին խորհրդակցությունը

10.01.2013

ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նոր տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի հետ: Մարզպետը շնորհավորեց խորհրդակցության մասնակիցներին աշխատանքային տարին սկսելու կապակցությամբ` մաղթելով նրանց աշխատանքային ու անձնական հաջողություններ: Այնուհետև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն ամփոփ տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների ու առաջիկա անելիքների մասին: Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանի տեղեկատվությունը մարզի 4 տարածաշրջանների հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին էր: Նշվեց, որ հունվարի 9-ին տեղացած առատ ձյան ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են համապատասխան տարածաշրջանները սպասարկող կազմակերպությունների կողմից` առավոտյան ժամը 5:00-ից սկսած, և ճանապարհների վիճակը կարելի է գնահատել բավարար: Չի խաթարվել տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Մարզպետը հանձնարարեց շուրջօրյա հսկողություն իրականացնել և երկժամյա պարբերականությամբ զեկուցել իրավիճակի մասին: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանի հաղորդմամբ 2012 թվականը բարեհաջող են ավարտել: Համայնքները տեղական բյուջեների բարձր կատարողական են ապահովել: Իսկ ամբողջական տեղեկատվության ամփոփումը դեռևս ընթացքի մեջ է: Նշվեց նաև, որ սկսվել է 2014 թվականի բյուջետային գործընթացը և արդեն ձեռնամուխ են եղել միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմմանը և առաջարկեց, որ բոլոր վարչությունները նույնպես ըստ իրավասությունների ներկայացնեն իրենց ծրագրերը: Խորհրդակցությանը քննարկվեցին նաև կրթության, առողջապահության և այլ ոլորտների վերաբերող հարցեր: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ ստացան համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03