Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

08.01.2013

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության օրը: Մարդիկ ողջունում էին միմյանց <<Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս>> խոսքերով` դրանով իսկ փառաբանելով ու օրհնելով Տիրոջ Ծնունդն ու Աստվածահայտնությունը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Տոնի առթիվ ինչպես Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում, Տավուշի մարզի եկեղեցիներում ևս մատուցվեց Սուրբ Ծննդյան Պատարագ: Մարզկենտրոն Իջևանի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցում Սրբազան Պատարագի արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ղեկավար աշխատողներ, բազում հավատացյալներ: Սուրբ Պատարագը մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Սուրբ Ծննդյան Պատարագին անմիջապես հաջորդեց Ջրօրհնեքի արարողությունը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում, որով Հիսուս օրհնեց ջուրը: Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր իջևանցի, այժմ ուկրաինաբնակ գործարար ու բարերար Ֆրունզ Ղազարյանը, ով իր եղբայրների` Անդրանիկ և Պետրոս Ղազարյանների հետ նախաձեռնել ու հովանավորել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը: Պատարագիչը Խաչով և սուրբ Մյուռոնով օրհնեց ջուրը, որից հետո հրաշագործ հեղուկը բաժանվեց ժողովրդին` ի բուժումն մարդկանց հոգու և մարմնի: Կատարվեց նաև Մեղքերի թողության կարգ: Այդ օրը մարդիկ եկեղեցուց իրենց տները տարան ոչ միայն օրհնված ջուրը, այլև օրվա խորհուրդը, լույսն ու ուրախությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57