Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

29.12.2012

Դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետ Արմեն Ղուլարյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որտեղ մարզպետը լրագրողներին ներկայացրեց 2012 թվականին կատարած աշխատանքների արդյունքները: Մարզի ղեկավարը անդրադարձավ բոլոր ոլորտների գործունեությանը, խոսեց նաև ծրագրերից: Նշվեց, որ 2012-ը առանձնացավ համապետական երկու կարևոր միջոցառումների անցկացմամբ, որոնք անցան պատշաճ մակարդակով: Նշվեց նաև, որ 2012 թվականին ՀՀ Նախագահի անմիջական նախաձեռնությամբ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների կողմից մի շարք զարգացման ծրագրեր են իրականացվել մարզում: Արդյունքում աճի ցուցանիշներ և ձեռքբերումներ են գրանցվել մարզի տնտեսության տարբեր ոլորտներում: Շոշափելի են գյուղատնտեսության հաջողությունները. և բուսաբուծության, և անասնապահության բոլոր ճյուղերում աճ է գրանցվել:
Քաղաքաշինության համար նշվեց, որ բոլոր ոլորտներում կապիտալ ներդրումների ծավալի մեծ աճ է եղել: Աճը նկատելի է նաև ճանապարհաշինության մեջ: Համաշխարհային բանկի աջակցությամբ, <<Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով>>, հիմնանորոգվել է Բերդ- Արծվաբերդ- Այգեձոր- Չինարի 32.5 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհը: Մարզպետը ոլորտի կարևոր ձեռքբերումներից համարեց 2012թ. ՀՀ պետական բյուջեով իրականացված Մ-4 Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Ադրբեջանի սահման 12.822 կմ երկարությամբ /թունելի մուտք-Դիլիջանի օղակաձև խաչմերուկ/ միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների իրականացումը: Նշվեց նաև, որ լուծվել են բազմաթիվ բնակարանային, ինչպես նաև հրետակոծված տների խնդիրներ:
Մարզպետի տեղեկացմամբ դրական տեղաշարժերն ակնհայտ են ջրամատակարարման որակի բարելավման գործընթացում, գնալով ավելանում են ոռոգման ցանքատարածությունները: Մարզն ապահովել է նաև գազաֆիկացման բարձր ցուցանիշ: Մարզպետը համոզմունք հայտնեց, որ մինչև 2014 թվականի վերջը մարզը կունենա ամբողջությամբ գազաֆիկացված համայնքներ: Նշվեց, որ լուրջ բարեփոխումներ են իրականացվել առողջապահության ոլորտում. վերանորոգվել ու վերազինվել են հիվանդանոցներ, առողջապահական հաստատություններ: Մեծ ներդրումներ են իրականացվում դպրոցաշինության մեջ: Խոսվեց կրթության, սպորտի և մշակույթի ոլորտների ձեռքբերումներից: Ընդհանուր առմամբ աշխատանքային տարին մարզպետը գնահատեց դրական:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27