Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

28.12.2012

Սիրելի տավուշցիներ

Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Ամեն նոր տարի շարունակությունն է հնի, ու, ավանդույթի համաձայն, նոր տարվա նախաշեմին ի մի ենք բերում, կողք կողքի դնում, համադրում արվածն ու չարվածը, նոր ծրագրեր նախանշում գալիքի համար: Ասեմ, որ 2012 թվականին, ՀՀ Նախագահի անմիջական նախաձեռնությամբ, մի շարք զարգացման ծրագրեր են իրականացվել մարզում ամենատարբեր ոլորտներում: Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների կողմից, որոնք ուղղորդված են եղել մարզի տնտեսության զարգացմանը, համայնքային ենթակառուցվածքների հիմնանորոգմանն ու կառուցմանը: Ծրագրերի մի մասը շարունակական է: Տարին բարեհաջող էր հատկապես գյուղատնտեսության համար: 2012 թվականին բոլոր մշակաբույսերի գծով արձանագրվել է համախառն բերքի աճ: Շոշափելի ձեռքբերումներ ենք ունեցել անասնապահության ճյուղում: Ոլորտի կարևորագույն ծրագրերից մեկն եմ համարում մարզի 10 համայնքում 2011 թվականից մեկնարկած ու հաջողությամբ ընթացող <<Արոտների կառավարման և անասնապահության զարգացման>> ծրագիրը: Սակայն պետք է ասեմ նաև, որ մեր զարգացման ու առաջընթացի ճանապարհին բազմաթիվ հաջողությունների կողքին դեռևս ունենք լուծման կարիք ունեցող խնդիրներ, հատկապես պայմանավորված մարզի սահմանամերձ լինելու հանգամանքով, որոնք գտնվում են պետության ու մարզի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում: Բայց ես նաև վստահ եմ, որ մենք Ձեզ հետ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնել ցանկալի կյանքի ու ավելի մեծ հաջողությունների, եթե միայն դրսևորենք մեծ կամք ու հավատ ապագայի հանդեպ ու աշխատենք: Աշխատենք համակարգված ու նվիրումով: Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ նաև մեր սահմանն ամուր պահող զինվորների ամանորը, ովքեր, անկախ ամեն ինչից, այսօր մարտական հերթափոխի են կանգնած: Շնորհավորում եմ այն բոլոր մայրերի ամանորը, ում զավակները զինվորական ծառայության մեջ են: Բարի ու խաղաղ ծառայություն նրանց: Սիրելի տավուշցիներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Նոր տարվա ու Սուրբ Ծննդի առթիվ` խաղաղություն ու ներդաշնակություն եմ մաղթում Ձեր ընտանիքներին: Թող որ 2013 թվականը բոլորիս համար լինի երջանկության, նպատակների իրականացման ու նոր ձեռքբերումների տարի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59