Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԱ ՄԵԾ ԷՐ ԱՎԵԼԻ, ՔԱՆ ԵՂԱՎ

21.12.2012

Ապրողների պարտքն է հիշել անցյալի երախտաշատ գործիչներին, ովքեր ուղի են հարթել գալիք սերունդների համար, դարձել ուղենիշ և անանց օրինակ: Նրանցից մեկն էլ ազգային-ազատագրական պայքարի քաջամարտիկ, մեծ հայագետ ու թարգմանիչ, գրող ու հասարակական գործիչ, մանկավարժ ու հոգևորական, Հյուսիսային Կովկասում Հայաստանի Հանրապետության անդրանիկ դեսպանորդ Հակոբ Սառիկյանն է, ով սերում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղից: Մեծ երախտավորի ծննդյան 140-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Տավուշի մարզպետարանում, որին մասնակցում էին աշխատանքի ու պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, մտավորականներ ու ուսանողներ: Մինչ միջոցառումն սկսելը մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու նիստերի դահլիճի նախասրահում բացված ցուցահանդեսը` Հակոբ Սառիկյանի մասին պատմող փաստագրական նյութերով ու լուսանկարներով: Հանդիսավոր միջոցառումն սկսվեց Իջևանի սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Այնուհետև գրող, հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը, ով տարիներ շարունակ պեղել է Տավշո աշխարհի տարեգրության էջերը, մոռացությունից փրկել բազմաթիվ անուններ ու վավերագրեր, ներկայացրեց մեծ հայրենասերի ու մտավորականի կյանքն ու գործունեությունը, ում անունը նույնպես տարիներ շարունակ անհայտության մեջ է եղել ու մոռացության տրված շատերի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03