Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՇՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

04.12.2012

1992 թվականից, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի որոշմամբ, դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: 2006 թվականի դեկտեմբերին Հայաստանը ևս միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: Օրվա գլխավոր նպատակը հանրության ուշադրության հրավիրումն է հաշմանդամների հիմնախնդիրներին: Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև մարզկենտրոն Իջևանում, որի հեղինակներն էին <<Վորդ Վիժն Հայաստան>> զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության Տավուշի տարածքային զարգացման ծրագիրը, Տավուշի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղը և <<Երիտասարդ Տավուշ>> հասարակական կազմակերպությունը: Միջոցառումն սկսվեց քայլերթով. Ազատամարտիկների հրապարակից <<Երեխաներն իրավունք ունեն>>, <<Մատչելիություն>>,<<Հավասարություն>> և նման վերտառությամբ ցուցապաստառներով ու գույնզգույն փուչիկներով երթի մասնակիցները շարժվեցին դեպի մշակույթի տուն, որտեղ նրանց սպասում էր հետաքրքիր համերգային ծրագիր: Ծրագրում ներառված էին ոչ միայն ասմունք, երգ ու պար, այլև տիկնիկային ներկայացում, որտեղ <<Երիտասարդ Տավուշ>> ՀԿ-ի տիկնիկային թատրոնի փոքրիկ դերասանները հեքիաթների հերոսների փոխարեն այս անգամ խոսեցին հաշմանդամ երեխաների իրավունքներից ու խնդիրներից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18