Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կլոր սեղան-քննարկում <<Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու>> քարոզարշավի շրջանակներում

30.11.2012


Նոյեմբերի 29-ին, Տավուշի մարզպետարանում, մարզպետարանի, <<Սեյվ դը չիլդրեն>> միջազգային կազմակերպության և <<Լիարժեք կյանք>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, հրավիրվել էր կլոր սեղան-քննարկում <<Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու>> քարոզարշավի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների, զբաղվածության մարզային կենտրոնի ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քննարկման մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Քարոզարշավի հիմքում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու իրավունքն ու հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունն է, և այն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> /LIFE/ ծրագրի շրջանակներում: Թեև ծրագիրն իրականացվում է Երևանի 10 համայնքում և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, և Տավուշի մարզն ընդգրկված չէ նրանում, սակայն քարոզարշավի ընթացքում մի շարք միջոցառումներ են նախատեսված նաև մյուս բոլոր մարզերի համար: Հայաստանում ապրում են պաշտոնապես գրանցված 180.500 հաշմանդամություն ունեցող անձինք: Նրանց մեծ մասը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանը և աշխատավայրում խտրականության դրսևորումներին: Շատ դեպքերոմ հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ բավարար տեղեկություններ չունեն իրենց իրավունքների վերաբերյալ: Քարոզարշավի անհրաժեշտությունը կարևորվում է նաև LIFE ծրագրի շրջանակներում անցկացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքում, որը կլոր սեղանի մասնակիցներին ներկայացրեց ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան: Մանրամասն անդրադառնալով հետազոտության արդյունքներին` տիկին Սարգիզովան խոսեց հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա խնդիրների, աշխատանքի ընդունվելու և աշխատավայրում առաջացող դժվարությունների, խոչընդոտների ու դրանց հաղթահարման ուղիների մասին: Զեկուցողը պատասխանեց նաև թեմային առնչվող մի շարք հարցերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18