Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐԾՎԱԲԵՐԴՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

19.11.2012

Այն, որ Արծվաբերդի միջնակարգ դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործը, մեկ անգամ ևս վկայեց դպրոցի պատանիների օրերս նվաճած հաղթանակը նախազորակոչային և զորակոչային ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում, որն անցկացվեց Երևանում ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Հաղթելով տարածաշրջանային և մարզային փուլերում` Տավուշի մարզը ներկայացնող արծվաբերդցի դպրոցականների թիմը վստահորեն դուրս եկավ եզրափակիչ և հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հաղթող թիմերի միջև ծավալված մրցապայքարում գրավեց երկրորդ պատվավոր տեղը` արժանանալով ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրի և մրցանակի, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության հավաստագրի: Մրցույթի ծրագրում ներառված էր վեց մարզաձև` նռնակի նետում, ձգումներ պտտաձողից, կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում, փոխանցումավազք, որոնցում իրենց կարողություններով ու հմտություններով փայլեցին արծվաբերդցի պատանիները: Տավուշցի դպրոցականները հաղթանակներ ունեցան նաև առանձին մարզաձևերում: Անշուշտ, այս ամենում մեծ է դպրոցի տնօրինության, զինղեկ Գուրգեն Զարգարյանի ավանդը, ում սաները մշտապես ակտիվ մասնակցություն են ունենում թե հանրապետական մրցումներին ու օլիմպիադաներին, թե ռազմահայրենասիրական խաղերին: Նշենք, որ մեր մարզիկների խաղերի կազմակերպումը ապահովվել էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ ու վերահսկողությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27