Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

16.11.2012

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Տավուշի մարզային խորհրդի ընդլայնված նիստը: Հրավիրված էին մարզի ուժային կառույցների ղեկավարները, դպրոցների ու բուժհաստատությունների տնօրենները: Բացելով նիստը` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ շնորհավորեց համայնքների նորընտիր և վերընտրված ղեկավարներին` մաղթելով նրանց աշխատանքային հաջողություններ, ապա ներկայացրեց օրակարգը: Առաջին հարցով Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը զեկուցեց մարզում 2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին և ներկայացրեց մարզխորհրդի նոր կազմը: Նշվեց, որ ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններն անցել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, առանց էական խախտումների: Մարզպետարանի քարտուղարության պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Համլետ Ավալյանի զեկույցը վերաբերում էր 2012թ. աշնանային զորակոչի նախապատրաստման կազմակերպման և մարզում ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի թիվ 657-Ն որոշման կատարման ընթացքին:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց հաշվետվություն նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների 2012 թ. տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին: Նշված ժամանակահատվածում մարզի 62 համայնքների փաստացի մուտքը կազմել է 1727.7 մլն. դրամ, որը նախատեսված եկամուտների 93,7 տոկոսն է, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 369,1 մլն. դրամ, կամ կատարվել է նախատեսվածի 75,8 տոկոսը: Սեփական եկամուտների 100 տոկոս և ավելի կատարողական են ապահովել Իջևան, Այրում, Ոսկեվան,Աղավնավանք, Հաղարծին և Ջուջևան համայնքները: Բացառությամբ հողի հարկի, մարզի համայնքների տասն ամսվա սեփական եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել են հավաքագրվել 16,3 մլն. դրամով: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց ամենօրյա հետևողական աշխատանք տանել սեփական եկամուտների հավաքագրման մակադակը բարձրացնելու ուղղությամբ, որը կապահովի տեղական բյուջեներով նախատեսված ծախսերի կատարումը: Մարզպետ Արմեն Ղուլարյանը համայնքապետերի ուշադրությունը հրավիրեց բյուջեի կատարման, հատակակապես հողի հարկի հավաքագրման վրա, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնելով լավագույն համայնքներին, որոնք մշտապես ապահովում են սեփական եկամուտների բարձր կատարողական կամ ունեն նկատելի աճ: Պարոն Ներսեսյանը հանդես եկավ օրակարգի ևս երկու հարցով: Առաջինը վերաբերում էր անձնավորված հաշվարկը էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումներին, երկրորդը` գնումների գործընթացում առկա խնդիրներին: Նիստում քննարկվեցին նաև գյուղատնտեսական և առողջապահական հարցեր, արվեցին հայտարարություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57