Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եւս մեկ պիլոտային ծրագիր Տավուշի մարզում

08.11.2012

Տավուշի մարզում մեկնարկել է լայնածավալ պիլոտային ծրագիր <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և հնդկական <<Leading RdgeCommunications Pvt LTD>> կազմակերպության նախաձեռնությամբ, որի շրջանակներում ձեռք է բերվել համակարգիչներ և տպիչներ, որոնք նվիրաբերվում են մարզի հանրակրթական 72 դպրոցների: Երեկ Տավուշի մարզպետի մոտ այցելության էին եկել հնդիկ մասնագետներ, նրանք շրջայցեր են կատարում մարզի այդ դպրոցները, օգնում են տեղադրել նոր համակարգիչները և կարգավորում են ինտերնետային ներքին ցանցը դպրոցների միջև: Կազմակերպվում են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի մասնակիցներին և առաջարկեց մարզի մնացած դպրոցները նույնպես ընդգրկել ծրագրի մեջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03