Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

07.11.2012

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նոյեմբերի 7-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ: Մասնավորապես, հանձնարարականներ ստացան մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետերը: Դրանք հիմնականում բխում էին նախորդ օրը Նոյեմբերյանի տարածաշրջանում մարզպետ Արմեն Ղուլարյանի կողմից անցկացված քաղաքացիների ընդունելության ժամանակ բարձրացված հարցերից: Անդրադարձ եղավ նաև սիրիահայերի հիմնախնդիրներին, որոնք բնականաբար հիմա գտնվում են պետական կառույցների անմիջական ուշադրության կենտրոնում, և այդ առումով մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարվեց ուսումնասիրել անշարժ գույքի շուկան, մասնավորապես տեղեկատվություն ներկայացնել մարզում վարձով տրվող բնակարանների վայրերի և քանակի մասին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը հանձնարարվեց հետևողական լինել մարզի 4 տարածաշրջանների անձնագրային բաժիններում նույնականացման քարտերի գրանցման ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18