Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խաղողի մթերման արդյունքները
29.10.2012
![](http://tavush.mtad.am/files/n_pics/2241_s.jpg)
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդած տվյալների համաձայն մարզում գործող գինու և կոնյակի գործարանները մթերել են ընդհանուր 7426 տոննա խաղող: Մասնավորապես <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ Բերդի մասնաճյուղը ընդունել է 3000 տոննա խաղող, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի մասնաճյուղը` 1400 տոննա, Տավուշի գինու գործարանը՝ 1920 տոննա, իսկ <<Իջևանի գինու գործարան>> ԲԲԸ-ն մթերել է 706 տոննա խաղող, <<Բերդավանի գինու գործարանը>> ԲԲԸ-ն` 400 տոննա: