Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2012

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Արդեն տասնմեկ տարի անընդմեջ կառավարության որոշմամբ պետականորեն նշվում է ավանդույթ դարձած այս գեղեցիկ տոնը: Հայ ժողովուրդը միշտ էլ բարձր է գնահատել ուսուցչին և խոնարհվել է նրա վաստակի առաջ: Ձեր անվեհեր աշխատանքով Դուք ճանապարհ եք բացում ապագա սերունդների համար և կերտում եք անձի, քաղաքացու հոգեկերտվածք ու մտածողություն: Ձեր ջանքերով է հիմք դրվում պետության համար արժանի քաղաքացու, աշխարհում իր գիտելիքներով մրցունակ և ամենատարբեր բնագավառներում պահանջարկ վայելող բարձրորակ մասնագետի ձևավորմանը:
Տավուշի մարզի ուսուցիչները միշտ էլ առանձնացել են իրենց նվիրվածությամբ և անխոնջ աշխատանքով, բազում անգամ ապացուցել հավատարմությունն իրենց գործին ու կոչմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն Ձեր ազգապահպան գործում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03