Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐՒ ԳՅՈՒՂՈՒՄ ՕԾՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԽԱՉՔԱՐ

04.10.2012

Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տոնական տրամադրություն էր: Գյուղ էին ժամանել Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող, ծնունդով չինարեցիներ ու բազում հյուրեր` մասնակցելու գյուղում նորակառույց խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը:
Սրբավայրի կառուցման նախաձեռնության հեղինակը ծննդով չինարեցի, Կրասնոդարի երկրամասի բնակիչ Անդրանիկ Վազգենի Պետրոսյանն է: Գեղեցիկ զարդանախշերով նորակառույց խաչքարի բացումը գյուղացիների համար տոնախմբության առիթ էր, իսկ սրբավայրը` այսուհետ հոգևոր արարարողությունների ցանկալի վայր: Արարողությունը սկսվեց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի մատուցած պատարագով և օծման սուրբ կարգով:
Օծմանը հաջորդեց մատաղի օրհնության կարգը, որից հետո մասնակիցները հրավիրվեցին մեծ հյուրասիրության: Միջոցառմանը նոր շուք տվեց գյուղի կենտրոնում «Սասուն» երգի-պարի ազգագրական համույթի տոնական համերգը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03