Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

03.10.2012

Հոկտեմբերի 2–ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի հանձնարարականներից ելնելով նոր հանձնարարականներ ստացան մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Տրվեցին հանձնարարականներ 2013 թվականի հունվարի 1-ից ՙՙԵկամտային հարկի մասին՚՚ ՀՀ օրենքի կիրարկման, նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության և գնումների գործընթացի կազմակերպման կարգի հետ կապված:
Հանձնարարվեց քաղաքաշինության վարչությանը ներկայացնել ՀՀ պետբյուջեից հրատապ խնդիրների լուծման համար տրամադրվող միջոցներով 4-րդ ծրագրի շրջանակներում ընդգրկվող աշխատանքային ծրագրերը:
Հանձնարարականներ ստացան նաև գյուղատնտեսության և բնապահպանության, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունները համապատասխան ոլորտներում առկա աշխատանքների պատշաճ կատարման և ժամկետների պահպանման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03