Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մթերվել է 2278 տոննա խաղող
26.09.2012

Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, մինչ այսօր ամբողջ մարզում մթերվել է 2278 տոննա խաղող, որից 1090-ը մթերել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, 820-ը` <<Երևանի շամպայն գինիներ>> ՓԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը, Տավուշի գինու գործարանն ընդունել է 330 տոննա բերք, իսկ Իջևանի գինու ,կոնյակի գործարանը` 38 տոննա: Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ կմթերվի 8100 տոննա խաղող: