Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ

21.09.2012

    Սիրելի Տավուշցիներ

                                  

  1991 թվականին հայ ժողովուրդը հանրաքվեով հաստատեց բաղձալի անկախությունն ու արդեն ավելի քան երկու տասնամյակ կերտում  ու կայացնում է իր երկիրը: Սա տոն է, որ նշում է ամբողջ հայությունն աշխարհի տարբեր ծագերում, քանզի այն մեր ժողովրդի դարավոր երազանքի մարմնացումն է: Ճիշտ է,  Անկախ պետականության կերտումը դյուրին ճանապարհ չէ, բայց մեր ժողովուրդն այն անցնում է պատվով ու հպարտությամբ, քանզի անկախությամբ մենք վերականգնել ենք սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու մեր իրավունքը: Վստահ եմ, որ ինչպիսի միասնականությամբ մեր ժողովուրդը նվաճել  է  Անկախությունը, այդպիսի հավաքական ուժով էլ այն կպահպանի ու կամրապնդի, որպեսզի անկախ ապրելու դարերով երազած մեր ձեռքբերումը  միշտ մնա անսասան իրողություն: Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրն ամեն ինչ կանի Հայաստանի Հանրապետություն կայացած ու զարգացող երկրի համար:

   Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն ու ամենայն բարիք: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18