Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում Տավուշի մարզում

14.09.2012

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և նրան ուղեկցող անձինք հանդիպեցին Տավուշի մարզպետարանի աշխատակիցների, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժինների ղեկավարության ու ծառայողների հետ:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության ծառայողներին և մարզպետարանի աշխատակիցներին կոչ արեց համագործակցել միմյանց հետ և համախմբվել այն նպատակի շուրջ, որի վերջնարդյունքը հասարակության բարօրությունն է:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով մարզի ոստիկանների աշխատանքը հանցավորության հակազդման եւ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ` ոստիկանության պետը կարևորեց անձնական և մասնագիտական որակների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման և ամրապնդման անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին հրահանգեց անվերապահորեն կատարել օրենքի պահանջներն ու ծառայողական պարտականությունները, անմնացորդ իրականացնել այն առաքելությունը, որին կոչված է ոստիկանությունը:
Ոստիկանության պետն առանձնապես կարեւորեց ոստիկանություն-հասարակություն շփումն ու այդ կապի ամրապնդումը:
Վլադիմիր Գասպարյանի համոզմամբ` օրինապահ, համակեցության կանոնները պահպանող քաղաքացին ոստիկանի մեջ պետք է տեսնի իր անվտանգության եւ ապահովության երաշխավորին, իսկ իրենց օրենքից վեր դասողները, նրանք, ովքեր փորձում են հարցեր լուծել անօրինական միջոցներով, հանձին ոստիկանի գործ կունենան անաչառ իրավապահի հետ, որը օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում կասեցնելու է ցանկացած իրավախախտում:
Միայն այդ դեպքում, ընդգծեց Վլադիմիր Գասպարյանը, քաղաքացին կհարգի ու կվստահի ոստիկանությանը, ոստիկանի մեջ կտեսնի իր իրավունքների պաշտպանին: Ոստիկանությունն ամեն ինչ անելու է առաջադրված խնդիրները լուծելու համար, բայց եւ ակնկալում է քաղաքացիների օգնությունն ու օժանդակությունը, հիշեցրեց Վլադիմիր Գասպարյանը:

www.police.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18